Մայրաքաղաքի կանգառասրահները կհամալրվեն էլեկտրոնային տեղեկատու վահանակներով
Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով, Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը: «Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին