Տիգրան Մուկուչյանը` ԿԸՀ նախագահ
Անդրադառնալով ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի` պաշտոնից ազատվելու փաստին, «Հրապարակը» գրում է, որ նա առաջիկայում ԿԸՀ նախագահի պաշտոնում է նշանակվելու:
«ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանին հասարակությունը ճանաչում է «Իմ իրավունքը» դատական հեռուստահաղորդաշարից, որտեղ դատավոր Մուկուչյանն անաչառ էր և գրագետ, ուստի միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից: Մարդիկ դիմելով Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որի նախագահն էր ժամանակին Մուկուչյանը, խնդրում էին, որ հենց նա քննի իրենց գործը»,-գրում է թերթը` հավելելով, որ, սա, թերևս, այն քիչ հաջողված նշանակումներից է, որ եղել է վերջին տարիներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում