Նոր խնամիական կապեր վերնախավում
«Հայկական ժամանակը» գրում է, որ շուտով տեղի կունենա իշխանական հերթական հարսանիքը: Թերթի տեղեկություններով` խնամիական կապով կկապվեն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի ընտանիքները: Կարապետյանն իր դստերը` Մանեին կնության կտա Հարությունյանի որդուն` Հայկին: «Ենթադրվում է, որ հարսանիքը պետք է տեղի ունենա Կ. Կարապետյանի` Հրազդան կիրճում կառուցվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում