ՏՀՏ լիդերները քննարկում են բարձր տեխնոլոգիական ոլորտում ձեռներեցության զարգացման խնդիրը
Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում, որի ընթացքում կքննարկվի ՀՀ նախագահին ներկայացվելիք ՏՀՏ ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթը` հիմք ընդունելով ԻՏՁՄ վարչության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. ապրիլի 2-ին կայացած հանդիպման արդյունքները:
ԻՏՁՄ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպում-ֆորումի օրակարգում են հետևյալ թեմաները`
• Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի /Պոլիտեխնիկ/ բարեփոխման հայեցակարգի քննարկում
• ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի նախագծի քննարկում
• Վերոհիշյալ ծրագրերի շուրջ դոնոր կազմակերպությունների ժողով
• Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի հիմնադիր համագումար
Ֆորումին կմասնակցեն ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ՏՀՏ շուրջ 70 ընկերությունների, նորաստեղծ ձեռնարկությունների ղեկավարներ: Հանդիպում-ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան