Վիճաբանություն Պուշկինի դպրոցում. Անչափահասը դանակով հարվածել է իր հասակակցին
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի երիտասարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել 17-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը, երեկոյան, ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան