Կրկին փորձիր.Սկանդալային Պոլանսկին գնում է Ցյուրիխ՝ 2009-ի մրցանակը ստանալու
Կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին Ցյուրիխի յոթերորդ կինոփառատոնում մրցանակ կստանա կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրման համար: Նա անձամբ է գնալու Ցյուրիխ մրցանակի հետևից:
Հիշեցնենք, որ Պոլանսկին այս մրցանակը պետք է ստանար դեռ 2009-ին, սակայն նա 2009-ի օգոստոսի 26-ին Ցյուրիխում ձերբակալվել էր: Առիթը դեռ 1978 թվականին ԱՄՆ-ում տրված ձերբակալության թույլտվությունն էր, այն բանից հետո, երբ 1977 թվականին Պոլանսկին մեղավոր էր ճանաչվել անչափահասի հանդեպ սեռական ոտնձգությունների համար: Այս ամենի հետևանքով ռեժիսորը այդպես էլ 2009-ին մրցանակ չստացավ:
Ըստ «Լենտա.ռու»-ի, Ցյուրիխի փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 2-ը: