«ԱրմենՏել»-ն ընդլայնում է մայրուղային կապուղիները
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է արտաքին կապուղիների ընդլայնման մասին` Level 3 Communications, Inc. առաջին մակարդակի մատակարար պրովայդերի մայրուղային ցանցին միանալու միջոցով: Արտաքին մայրուղին անցնում է հյուսիսային ուղղությամբ` Վրաստանի տարածքով: 10 Գբ/վ թողունակությամբ նոր կապուղին միանում է Level 3 Communications օպերատորի ցանցին Ֆրանկֆուրտում:
«Մայրցամաքներ միացնող սեփական ցանց ունեցող օպերատորի հետ ուղիղ կապի հաստատումը` «ԱրմենՏել» ընկերության ևս մեկ նվաճում է: Նոր միացումը Հայաստանի միասնական օպերատորին թույլ կտա բարձրացնել արտասահմանյան ինտերնետ-ռեսուրսների հասանելիության արագությունն ու հուսալիությունը, ավելացնել ենթակառուցվածքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաև հիմք կծառայի կապի ոլորտում նոր առաջարկների համար»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2010թ. «ԱրմենՏել»-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատոր, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: Ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի և Իրանի տարածքով:
Level 3 Communications-ը` առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից է: Ընկերությունը շահագործում է տվյալների փոխանցման մայրուղային կապուղիների աշխարհում ամենամեծ ցանցերից մեկը, որի երկարությունը գերազանցում է 85 հազար կմ: Ընկերության ցանցն ընդգրկում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի մեծ մասը: Օպերատորին է պատկանում նաև Ատլանտիկ օվկիանոսով անցնող տվյալների փոխանցման 100 Գբ/վ թողունակությամբ մայրուղիները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին