Եվրոպայում փնտրում են գրող Ուելբեքին
Ֆրանսիացի հայտնի գրող Միշել Ուէլբեքն է անհետ կորել: Ծրագրված էր, որ նա հյուրախաղերի համար պետք է այցելեր Բելգիա և Հոլանդիա, սակայն հրատարակիչները չեն կարողանում կապվել նրա հետ, փոխանցել է «Bloomberg»-ը: Ֆրանսիացի գրողին չի կարողանում գտնել նաև նրա գործակալը:
Ուելբեքն ապրում է մեկուսացված, Իսպանիայի հարավում: Նա պետք է Ամստերդամում, Հաագայում և Բրյուսելում իր «Քարտեզ և տարածք» գրքից, որը վերջերս թարգմանվել էր հոլանդերենով, պատառիկներ ընթերցեր: Այս վեպում պատմվում է նկարիչ Ջեդ Մարտինի մասին, ով սիրահարվում է Օլյա անունով մի ռուս գեղեցկուհու, հռչակ վայելում նրա դիմանկարների օգնությամբ և այնուհետև հայտնվում ոստիկանական հետաքննության թիրախում: Հենց «Քարտեզ և տարածք» վեպի համար 2010-ին Ուելբեքն արժանացել է Հոնկուրյան հեղինակավոր մրցանակի:
Միշել Ուելբեքը ժամանակակից ֆրանսիացի գրող է, ծնվել է 1956-ին: Նա գրել է բազմաթիվ էսսեներ, ինչպես նաև ունի պոետիկ ժողովածու: Դրանից հետո Ուելբեքը գրում է իր առաջին վեպը, որտեղ նա կասկածի տակ է դնում արևմտյան հասարակության լիբերալ արժեքները: Թեման առավել ծավալվում է իր երկրորդ վեպում՝ «Տարրական մասնիկներ»-ում, որն էլ Ուելբեքին բերում է համաշխարհային ճանաչում և հռչակ: Նա նաև «Կղզու հնարավորությունները» վեպի հեղինակն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները