Ակցիա` խելագարված զինվորի ընտանիքին օգնելու համար
Ազատության հրապարակում այսօր առավոտից մի խումբ երիտասարդներ կազմակերպել էին դրամահավաք-ակցիա` ծառայության ընթացքում խելագարված Հովհաննես Վարդանյանի ընտանիքին օգնելու համար: Կազմակերպիչները նշում են, որ տղայի ծնողները ապրում են սոցիալապես անապահով վիճակում և աջակցության կարիք ունեն:
Հավաքի մասնակիցները անցորդ քաղաքացիներին բաժանեցին թռուցիկներ, որոնց վրա նշված էին հաշվեհամարները:
Նշենք, որ օգոստոսի սկզբին Ասկերանում արդեն 14 ամիս ծառայող զինվոր Հ.Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը հեռախոսազանգ էր ստացել որդու բանակային ընկերներից, ովքեր հայտնել էին, որ Հովհաննեսն արդեն 9 օր է` խելագարված վիճակում գտնվում է հոգեբուժարանում:
Հոր պատմելով` մինչ այդ, զորամասից իրեն տեղեկացրել են, որ որդին սպայի հետ վիճել է: Դրանից հետո` 17 oր որդին կապի մեջ չի եղել, նրանից տեղեկություն չեն ունեցել: Հետո իմացել են, որ հոգեբուժարանում է, որտեղից էլ վաղաժամ զորացրել են ծառայությունից: Խելագարության հասած զինվորը պատմում է, որ «աֆիցեռները», որոնց մականունները կամ անունները տալիս է, ուզեցել են իրեն ծեծել և բռնաբարել:
ԶԼՄ-ներում Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանազանցությունը):
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին