Արցախում Էռնեկյանը մտադիր է մի շարք ծրագրեր իրականացնել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նույն օրը Արցախ ժամանած հանրահայտ սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Երկուստեք նշվել է Արցախի զարգացման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման կարևորությունը:
Նախագահը բարերարի ընտանիքին է հանձնել նրա եղբոր` Անդրանիկ Էռնեկյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը` Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար և ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա