Արգենտինահայ գործարար. Հակամարտության գոտում ներդրումներ անելը նպաստում է մարդկության խաղաղությանը
«Հայաստանը կառուցելու և դրախտ դարձնելու բեռը, ինչի մասին այդքան խոսել և երգել ենք տարիներով, ընկած է մեր ուսերին այնպես, ինչպես ընկած է Հայաստանի մարդկանց ուսերին: Անցած տասը տարիներին հետ նայելիս ես միայն նվաճման, բավարարվածության և ուրախության զգացում ունեմ»,,-այս մասին նախօրեին նախօրեին` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորային նոր համալիրի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելությում հայտարարել է «Ամերիքըն Ինտերնեյշընլ Էյրփորթս» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը:
Նա կոչ է արել Սփյուռքին ներդրումներ անել Հայաստանում, ընդունել նրա մարտահրավերները և իրագործել պատմական առաքելությունը:
«Ի վերջո ես հավատում եմ, որ հակամարտության գոտում ներդրումներ անելը նպաստում է մարդկության խաղաղությանը: Դա մի գործողություն է, որ միավորում է տարբեր կողմերին և վերածվում է ապագայի նկատմամբ վստահության քվեի: Հիշելով, որ անցյալը շատ կարևոր է, հիշենք նաև, որ անչափ կարևոր է կառուցել ապագան»,-ասել է արգենտինահայ գործարարը:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կդառնա այնպիսի օրինակելի երկիր, որտեղ հայերը, արգենտինացիները, ամերիկացիները, ռուսները և մյուսները կկարողանան համագործակցել և կառուցել մարդկության համար ավելի լավ մի վայր:
«Իմ կյանքի ընթացքում ես շատ օդակայաններ և շենքեր եմ կառուցել, աշխարհի չորս կողմում ներդրումներ արել: Մի բան կարող եմ Ձեզ վստահեցնել. ոչ մի այլ տեղ և ոչ մի այլ առիթով ավելի մեծ հոգեկան գոհունակություն կամ հաճույք չեմ ստացել, քան Հայաստանի իմ նախաձեռնություններում»,-ասել է Էռնեկյանը:
Էռնեկյանը նաև հայտնել է, որ Արգենտինայից մեկնելուց առաջ այդ երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հաստատել է, որ երկու երկկողմանի Տեխնիկական Համագործակցության պայմանագրերն ավարտված են և պատրաստ են ստորագրման Հայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև:
Արգենտինան Հայաստանին կտրամադրի մարդկային և տեխնիկական ռեսուրսներ` զարգացնելու, իրագործելու և շահագործելու նոր ջրամատակարարման, ջրաբաշխման և ոռոգման համակարգեր: «Այս նոր նախաձեռնության և հսկա ներդրման միջոցով Հայաստանը կկարողանա հետագայում իրագործել իր գյուղատնտեսական ողջ ներուժը ամբողջովին զարգացնելու նպատակը»,-ասել է գործարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա