Տնտեսումներ ԱԺ-ում` նույնիսկ վերելակի հաշվին
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ժամանակ առ ժամանակ տնտեսումներ է սկսում անել, եւ չնայած ԱԺ նախագահը հորդորում է դադարեցնել նման գործելաոճը, սակայն Ղարիբջանյանը շարունակում է խնայել ու խնայել:
Ըստ թերթի` վերջերս նա անջատել է լրագրողներին սպասարկող վերելակը, ապա սկսել է աշխատեցնել այն 1-3-րդ հարկ տարբերակով` խոստովանելով, որ այդպիսով տնտեսում է ԱԺ բյուջեն: Թերթը խոստանում է առաջիկայում անդրադառնալ հարցին, թե ինչու է Ղարիբջանյանն արհամարհում ԱԺ նախագահի հորդորն ու ինչ անձնական շահագրգռվածություն ունի դրա համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում