Ընտրություններին ընդդիմությունը պայքարելու է ընդդիմության դեմ
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության վերադարձին քաղաքական դաշտ` «Голос Армении» թերթը նշում է, որ գարնանային քաղաքական սեզոնից սկսած` «Ժառանգության» հիմնական զբաղմունքը ՀԱԿ-ի հետ հակազդեցությունն է, որը սկսվեց այն պահից, երբ Ազատության հրապարակ մտած Լ. Տեր-Պետրոսյանը արհամարհեց արդեն այնտեղ իր տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հոդվածագիրը համաձայն է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն մտքի հետ, որ կայանալիք ընտրություններին ընդդիմությունը պայքարելու է ընդդիմության դեմ: «ՀԱԿ-ին հեղինակազրկելու խնդրով տարված «Ժառանգությունը» մի պահ, կարծես թե, մոռացել էր, որ ընտրողներին փոքր-ինչ ավելին է պետք, քան պարզապես մեկ այլ ընդդիմադիր կուսակցության վրա ցեխ շպրտելը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում