Ուրուգվայի արտգործնախարարի խոսքը հստակ է` ԼՂՀ-ն պետք է անկախ լինի ու միանա Հայաստանին
Ուրուգվայի Արտաքին գործերի նախարարի` Լուիս Ալմագրոյի խոսքը հստակ է. Լեռնային Ղարաբաղը սերտորեն կապված է Հայաստանին` իր հայ բնակչությամբ և որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ միացումը Հայաստանին անոր ապագայի լավագույն ելքն է կամ ճանապարհը: Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը` անդրադառնալով Ուրուգվայի արտգործնախարարի` Արցախի անկախությանը վերաբերող հայտարարությանը, որը մեծ իրարանցում էր առաջացրել Ադրբեջանում:
Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իրենց դեսպանը կապ է հաստատել Ուրուգվայի փոխարտգործնախարարի հետ և ստացել վստահեցում, որ Ուրուգվայը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամը նշել է. «Մենք ադոր փաստը չունինք: Ուրուգվայի Արտաքին գործոց նախարարության որևէ մեկ գրավոր կամ բանավոր հայտարարություն լույս տեսած չէ: Մենք ունինք արտաքին գործոց նախարարի` թիվ մեկ պաշտոնական հայտարարությունը, որ կատարվեցավ Ուրուգվայի փոխնախագահ պարոն Աստորիի և ազգային երեսփոխանական ժողովի նախագահի ներկայությամբ: Կկարծեմ, որ նախարարի և երրորդական կարգի պաշտոնյայի հայտարարության մեջ համեմատություն մը չկա, եթե նույնիսկ այդպիսի հայտարարություն եղած է, որ չենք տեսած` ոչ գրավոր, ոչ բանավոր»:
Նալբանդյանը նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան կողմին հավանաբար անակնկալի է բերել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը: Մարիո Նալբանդյանի խոսքով, Ուրուգվայը «ինքնիշխան, առողջ ու լուրջ պետություն է» և ցանկացած բան քննության է ենթարկում, ուսումանսիրում և նոր միայն հայտարարությունենր անում:
«Պարոն Ալմագրոյի հայտարարության մեջ մենք կգտնենք տվյալներ, որոնք ցույց կուտան, որ Ուրուգվայ վստահություն ունի, թե Լեռնային Ղարաբաղ պետք է անկախ ըլլա կամ միանա Հայաստանին», հավելել է Մարիո Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին