«ԱրմենՏել»-ն աջակցել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսին
«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը: Գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, նվիրված Անկախության հռչակման 20-ամյակին, բացվել է այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում:
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Անկախության ներկապնակ» և ներառում է ցուցահանդեսին ներկայացված 62 աշխատանք:
«Որպես կապի միասնական ազգային օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունն իր դերը տեսնում է պետության ներդաշնակ զարգացմանն աջակցման մեջ, ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ սոցիալ-մշակութային ոլորտներում: Ցուցահանդեսին այսօր ներկայացված աշխատանքներն արտացոլում են հեղինակների սերը դեպի Հայրենիք, ցույց են տալիս այն ճանապարհը, որն անցել է հայ ժողովուրդը Անկախության հռչակումից հետո», - ցուցահանդեսի մասնակիցներին ուղված իր խոսքում նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են. Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը: Ցուցահանդեսի ավարտից հետո բոլոր աշխատանքները կփոխանցվեն Հայաստանի Ազգային պատկերասրահին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են