«ԱրմենՏել» ընկերությունը ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ
«ԱրմենՏելե ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) ստացել է Global Google Cache պաշտոնական հոսթերի կարգավիճակ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Google ծառայությունների էլեկտրոնային բովանդակությունը, որին դիմելու են Beeline ինտերնետ-ծառայությունների բաժանորդները, ավտոմատ կերպով պահպանվում է «ԱրմենՏել» ընկերության տեղական սերվերներում: Այսպիսով, Google-ի առավել ճանաչված էլեկտրոնային համակարգերին միանալու արագությունը պայմանավորված կլինի մինչև «ԱրմենՏել» ընկերության սերվեների արագությամբ:
Մշտապես պահպանվող ռեսուրսների թվում են, վիդեոհոսթինգի ճանաչված ծառայություն` Youtube-ը, ինչպես նաև Google+ սոցիալական ցանցի, Google Maps և Google Earth ծառայությունների ստատիկ բովանդակությունը:
«ԱրմենՏել» ընկերությունն մեծ ուշադություն է դարձնում հաճախորդների ցանկություններին և շարունակում է աջակցել երկրի ներսում ինտերնետ-տրաֆիկի տեղայնացմանը: Ներկայում, Beeline հաճախորդների համար Google-ի առավել պահանջված ռեսուրսների ցանցը հանդիսանում է «տնային ցանցի» կայք: Դրա շնորհիվ, էլ ավելի կբարձրանան Հայաստանի միասնական օպերատորի կողմից մատուցվող ինտերնետի արագությունն ու կայունությունը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ տեղական սերվերների գործարկմամբ, «ԱրմենՏել» ընկերության արտաքին կապուղիների ծանրաբեռնվածությունը նվազել է շուրջ 20 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին