Ռ. Զոհրաբյան. «Մեզ մումիաներ պետք չեն»
«168 ժամի» հետ զրույցում խոսելով առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակի մասին` ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ասել է. «Կարող եմ ասել, որ օրենսդիր աշխատանքով չզբաղվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու: ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում օրենսդիր աշխատանքով ակտիվ զբաղվող մարդկանց է ներգրավելու: Մեզ մումիաներ պետք չեն»:
Զոհրաբյանը նաև ասել է, թե այն մարդիկ, ովքեր շատ են ուզում պատգամավոր դառնալ, կարող են պայքարել մեծամասնական տեղերի համար. «Օրենքում ինչո՞ւ մեծամասնական այդ 41 տեղերը պահպանվեցին: Որպեսզի, եթե մարդն ուզում է իրեն իրացնել, նրան հնարավորություն տրվի ներկայացնել իր ծրագրերը, ընտրվել, օրենսդրական գործունեություն իրականացնել կամ տանիք վերանորոգել: Եվ եթե ժողովուրդը նրանց ձայն կտա, թող գան խորհրդարան ու նստեն` թեկուզ քարի նման»,-հավելել է Ռ. Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում