WADA-ն ուզում է նիկոտինն ընդգրկել արգելված խթանիչների ցանկում
Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) սկսել է քայլեր ձեռնարկել, որպեսզի նիկոտինն ընդգրկվի արգելված խթանիչների ցանկում: Այս մասին հայտնում է AP-ն: Հարցը կքննարկվի այսօր Ժնևում կայանալիք նիստի ընթացքում: Գիտնականներն ուսումնասիրել են, թե նիկոտինն ինչպիսի ազդեցություն է ունենում մարզիկների վրա և հետազոտության արդյունքները տրամադրել են WADA-ին: Հաշվետվության մեջ նշվում է, որ նիկոտինն արագացնում է սրտի զարկերի հաճախականությունը, առաջացնում է արյան ճնշում, արյան մեջ բարձրացնում է շաքարի պարունակությունը: Նաև նպաստում է քաշի նվազեցմանը և օգնում սթրեսների դեմ պայքարում:
Գիտնականները ենթադրել են, որ անծուխ ծխախոտի օգտագործումը շատ գայթակղիչ է դոպինգի տեսանկյունից, քանի որ վնաս չի հասցնում մարզիկի շնչառական համակարգին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա