Համաժողով` նվիրված լրացուցիչ և շարունակական կրթությանը
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է լրացուցիչ և շարունակական կրթությանը նվիրված համաժողով` Եվրոպական «Թայեքս» ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանն ու Կարինե Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի, պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների, ուսումնարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում արտերկրից հրավիրված փորձագետները ներկայացրել են այս ոլորտի միջազգային փորձը, մասնավորապես անդրադարձ է եղել Լեհաստանի, Չեխիայի և Իսպանիայի լրացուցիչ ու շարունակական կրթության համակարգերին, օրենսդրական դաշտին և մոդուլյային կրթությանը: Ելույթ ունեցողները կարևորել են լրացուցիչ և շարունակական կրթության անհրաժեշտությունը, շեշտելով, որ այն պայմանավորված է տնտեսական համակարգի, ըստ այդմ նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխությամբ:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին