Աշխարհում ամենապահանջված դիրիժորը՝ Երևանում
Այսօր ՀՀ Անկախության 20 –ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, համերգով հանդես է գալու Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Համերգին մասնակցելու է Չայկովսկու անվան միջազգային ХIV մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյան:
Նշենք, որ ըստ Bachtrack ինտերնետ-պորտալը աշխարհահռչակ դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը ճանաչվել է 2010 թվականին աշխարհում ամենապահանջված դիրիժորը: Նշենք նաև, որ Վալերի Գերգիևը 1981 թվականին հայ դասական երաժշտաարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով Հայաստան է հրավիրվել, ով 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Նշենք նաև, որ տոնական միջոցառումների շրջանում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու Էդ. Միրզոյանի և Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո (մենակատարներ Ս.Խաչատրյան, Լ.Խաչատրյան, Ալ.Չաուշյան և այլն):
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են