Անկախության 20-ամյակին նվիրված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա վաղը
Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա վաղը «Մոսկվա» կինոթատրոնում: Նկարահանումներն իրականացրել է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երևանին և հանրապետության 10 մարզերին:
««Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան: Ֆիլմաշարը` յուրահատուկ հանրամատչելի տեսաձեռնարկ է, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, և թե′ նորագույն պատմության ընթացքը», - նշեց «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:
«Մեր ընկերության համար Անկախության տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Ընկերության պատմությունը սերտորեն կապված է անկախ Հայաստանի պատմության հետ: Ինքնիշխան Հայաստանի ինստիտուտների ներդաշնակ գործունեությունն այսօր ընթանում է տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից մեկի` հեռահաղորդակցան զարգացմանը զուգահեռ: Իմ կարծիքով, այս ֆիլմը, որն արտացոլում է Հայաստանի պատմական զարգացման վերջին շրջանը, կօգնի աճող սերունդներին էլ ավելի իմաստավորել Անկախության տոնի նշանակությունը», - նշել է ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ֆիլմաշարի ինֆորմացիոն հովանավորներն են «Արմենիա» հեուստաընկերությունը, Pres.am և Slaq.am լրատվական կայքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են