Orange փաթեթում ուսանողներին անվճար հատկացվում են համարներ
Շարունակվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցությունը Orange-ի հետ, որտեղից հայտնում են, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացված Orange փաթեթում ուսանողներին անվճար հատկացվում են համարներ, բացի այդ, ուսանողները փաթեթի ներսում միմյանց հետ խոսում են անվճար։ Orange-ը հնարավորություն է տալիս օգտվել բջջային կապից՝ չմտածելով սակագնի մասին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ- Orange համագործակցության նպատակը մեկն է՝ հոգալ ուսանողների կարիքները, ինչպես նաև ուսանողներին հասանելի դարձնել տեխնոլոգիական զարգացումները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում բացվեցին Orange WiFi անկյուններ, ինչը բուհերի ուսանողներին և դասախոսներին անվճար ինտերնետից օգտվելու հնարավորություն է տալիս։ Այս շաբաթ նման երկու կենտրոններ կբացվեն նաև Երևանի պետական լեզվաբանական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում։
Orange WiFi անկյունները միանգամից շուրջ 40 օգտատերի հնարավորություն է տալիս անլար մուտք գործել համացանց և ստանալ 7,2 Մբ/վ ինտերնետային արագություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան