Վանո Սիրադեղյանին էլ էին ուզում հրավիրել
«Առավոտը» երեկ փորձել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Դարիբջանյանից ճշտել՝ արդյոք փորձ արվե՞լ է ճշտել ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը և նրան էլ հրավիրատոմս ուղարկել՝ ՀՀ անկախության 20 ամյակի առիթով կազմակերպված ԱԺ բոլոր գումարումների պատգամավորների ընդունելությանը մասնակցելու համար, Գ.Ղարիբջանյանը պատասխանել է. «Անշուշտ»՝ խորհուրդ տալով մանրամասները ճշտել արարողակարգի վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանից:
Վերջինս մեր հարցին ի պատասխան ասել է. «Չենք կարողացել ճշտել»: Հարցին՝ իսկ ինչպե՞ս են փորձել ճշտել, ասել է. «ՀՀՇ կուսակցություն ենք զանգել: Հայոցյան Վահագնի հետ ենք խոսել, ինքն էլ հրաժարվել է այս միջոցառմանը մասնակցել և շատ կոպիտ բաներ է ասել»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում