Արցախի նախագահը Երևանում մի շարք հանդիպումներ է ունեցել
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերին և հետագա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը Արցախում իրականացվող նախագծերի համար` նշելով, որ այդ աշխատանքները պահանջված են մեր երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում:
Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել է Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շրջանակ:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում իր ուրույն ավանդն ունի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով այս բոլոր տարիների ընթացքում եղել է մեր ժողովրդի կողքին և ըստ ամենայնի աջակցել նրան:
Հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան