ՀԱԿ առաջնորդները չեն հավատում արտահերթ ընտրությունների կայացմանը
Անդրադառնալով ՀԱԿ-ի գործունեությանը` «Голос Армении»-ն նկատում է, որ Կոնգրեսի միակ պահանջն ու նպատակն արտահերթ ընտրություններն են, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ արտահերթ ընտրություններն արդար կլինեն, քանի որ երեք տարվա ընթացքում ՀԱԿ-ը բացարձակապես ոչինչ չի արել դրա համար: Թերթը նշում է, որ ՀԱԿ-ի վարկանիշի անկումը հենց դրանով է պայմանավորված. մարդկանց պետք չեն արտահերթ ընտրություններ, նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում է պետք:
Հոդվածագիրը նշում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականույունն արդեն չի բավարարում նաև ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին, որոնք սկսեցին հիասթափվել Կոնգրեսից այն բանից հետո, երբ միջազգային ֆորումին մասնակցելու ՀԱԿ-ն ուղարկեց ոչ թե իր երիտասարդ ակտիվիստներին, այլ ՀՀՇ-ի առաջնորդների զավակներին ու հարսներին: Ըստ թերթի` ՀԱԿ առաջնորդներն իրենք էլ չեն հավատում, որ արտահերթ ընտրություններ երբևէ կկայանան` բացառությամբ Արամ Զավենիչի: