Ինչպես է Գագիկ Հարությունյանը բարեկամանում իշխանությունների հետ
«Հրապարակը» զրուցել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եւ հարցրել` ինչպես է պատահում, որ միշտ հաջողացնում է ազգակցական-խնամիական կապեր հաստատել տարբեր իշխանությունների հետ: Գագիկ Հարությունյանն ասել է. «…Հայրս, մայրս ունեցել են 56 թոռ ու ծոռ, եւ չկա հասարակության մեջ էդպիսի շերտ, որի հետ ես բարեկամական կապ չունենամ»: Թերթը հիշեցնում է, որ Գ. Հարությունյանը խնամիացել է թե Ս. Սարգսյանի, թե Լ. Տեր-Պետրսյանի հետ, վերջերս էլ` քաղաքապետ Կարեն Կարապետյանի: Վերջինի առնչությամբ ՍԴ նախագահն ասել է. «Ես իրենց ընտանքին ճանաչում եմ վաղուց, եւ Կարենի միջոցով չէ, որ ճանաչում եմ: Կարենի մաման եղել է համալսարանում իմ դասախոսը: Նույնիսկ մայրական վերաբերմունք ուներ իմ նկատմամբ»: