Բարձրագույն պարգևի արժանացան Սամվել Կարապետյանն ու Արթուր Մեսչյանը
Մատենադարանի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրմանագրերով սուրբ Մեսրոպ Մաշոտոց բարձրագույն մեդալով պարգևատրվեցին Սամվել Կարապետյանն ու Մատենադարանի գիտական նոր համալիրի ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այլ մեդալների ու պարգևների արժանացողներ ևս եղան:
Ինչպես նշեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանը Մատենադարանի այս մասնաշենքի կառուցման հետ անմիջական առնչություն չունի, «բայց ես նպատակահարմար գտա, որ հենց այս շենքում և այս պահին նրան հանձնել այդ պարգևը, որովհետև նա հսկայական գործ է կատարում»: Երկրի ղեկավարը նշեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ս. Կարապետյանը տասնյակ միլիոնավոր դոլարների բարեգործություններ է արել, և մի քանի անգամ ավելի ներդրումներ Հայասանում և Արցախում:
Դիմելով բարձրագույն պարգևի արժանացած Մեսչյանին, երկրի ղեկավարը նրան համարեց 20-րդ դարի ճարտարապետության փայլուն ներկայացուցիչ Մարկ Գրիգորյանի արժանի ժառանգորդն ու գորըծնկերը`շարունակելով նրա գործն ու հավատարիմ մնալով նրա ստեղծած կառույցի տրամաբանությանը: Նշենք, որ Մարկ Գրիգորյանը Մատենադարանի հիմնական մասնաշենքի ճարտարապետն է:
«Պարոն Մեսչյան, կարծում եմ, որ այս կառույցով, ձեր գործունեությամբ, դուք ապացուցեքիք, որ Հայկը երբեք չի պարտվի ոսոխ Բելին, չնայած դուք ձեր երգում հակառակն եք ասում»,-ասաց Սերժ Սարգսյանը, ապա Մատենադարանի հիմնական մասնաշենքի վերանորոգմամբ մտահոգհ ու դրա մասին աընդհատ բարձրաձայնող Մեսչյանին խոստացավ, որ անկախության տոնական միջացառումների ավարտից հետո սկսելու են այս աշխատանքները: Նա խոստացավ, որ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարի` երբ տոնվելու է հայ գրատպության 500-ամյակը:
«Երանի այն հային, ով Մատենադարն կկառուցի»,-այս խոսքերով էլ երկրի ղեկավարը դիմեց Սերգեյ Համբարձումյանին, ով Մատենադարանի գիտական նոր համալիրի կառուցման համար տրամադրել է 10 մլն դոլար: Նա այսօր նախագահի հրամանգրով արժանացավ Պատվո շքանշանի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա