ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Երևանյան հեռանկարներ»-ը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարած աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում կատարումներով հանդես է եկել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:
Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենաերկարակյաց նվագախմբերից է: Վերջինիս պատմությունը սկսվում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերայի առաջին նվագախմբով և իր գործունեությունն է ծավալում ավելի քան 200 տարի: Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի խոշորագույն երաժշտական հանդեսների առաջատար քննադատների համոզմամբ` այսօր այն համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը: Նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ մաեստրո Վալերի Գերգիևը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է փառատոնի գլխավոր գործընկերը` ստանձնելով երիտասարդ սերնդի գեղագիտական կրթությունն ապահովելու, հայ հանդիսատեսին աշխարհահռչակ երաժիշտների կատարումները և համաշխարհային գլուխգործոցները ներկայացնելու պատրաստակամությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները