Wikileaks. Ադրբեջանի կառավարության ղեկավարն ու մի քանի չինովնիկներ Իրանից գաղտնի ֆինանսական աջակցություն են ստանում
«Ազադլըգ» թերթը գրում է, որ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսին 2008 թ-ի հոկտեմբերի 24-ին Վաշինգտոն հղած նամակում անդրադարձել է Հեյդար Ալիեւի նախագահության շրջանում արտաքին հարցերով նախկին պետական խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի հետ ունեցած իր հանդիպման ժամանակ Իրանի հետ կապված քննարկումների մանրամասներին:
ԱՄՆ դեսպանը հեռագրում նշել է, որ Վ.Գուլուզադեն Իրանի վարչակարգն ամենակոշտ կերպով քննադատող քաղաքական մեկնաբանն է, ով հանդես է գալիս նաեւ Ռուսաստանի դեմ ելույթներով:
Էնն Դերսիի գաղտնի հեռագրում ուշադրություն գրավող հանգամանքն այն է, որ Վ.Գուլուզադեն ամերիկացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անձինք բիզնես կապեր ունեն Իրանի հետ: Ըստ նախկին խորհրդականի՝ Ադրբեջանի վարչապետ Արտուր Ռասիզադեն, նրա տեղակալ Աբիդ Շարիֆովը եւ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը համագործակցում են Իրանի իշխանության եւ գործարար աշխարհի հետ: «Քաղաքագետի խոսքով՝ Ռասիազդեն, Շարիֆովը եւ Խալաֆովը Իրանից մեծ չափի ՙձախ՚ ֆինանսական միջոցներ են ստանում: Գուլուզադեն հայտնել է, որ Իրանը, նույնիսկ, ջանք է գործադրել գնել նաեւ իրեն: Գուլուզադեն ասել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպան Աբբասալի Հասանովն էլ է ֆինանսական աջակցություն ստանում Իրանից», -հեռագրում հայտնել է Էնն Դերսին:
«ԱՄՆ դեսպանը գաղտնի հեռագրում նշել է, որ փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը գլխավորում է կառավարության հասարակական շինարարության նախագծերի բնագավառը եւ հանդիսանում է Ադրբեջանի կոռումպացված պաշտոնյաներից մեկը: Դիվանագետը գրում է, որ Աբիդ Շարիֆովը նույնիսկ մասնաբաժին ունի Ադրբեջանում թմրանյութերի առեւտրից ստացվող ստվերային եկամուտներից: Խալաֆ Խալաֆովի մասին ԱՄՆ դեսպանը գրում է, որ փոխվարչապետը հանդիսանում է Կասպից ծովի կարգավիճակի հետ կապված բանակցություններում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, ով սերտ կապեր ունի Իրանի հետ»,-գրում է tia-az-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին