Մ. Օհանյանը ոստիկանապետի դեմ ցուցմունքներ է տալիս
«Հրապարակը» գրում է, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունքներ տալ իր վերադասի դեմ, եւ բնականաբար` դրանք առաջին հերթին ուղղված են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, որը Օհանյանի հայտարարության համաձայն, կամ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կամ նրա հրահանգով է կատարվել ամենը։
«Մ. Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, և որոշել է խոսել։ Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցվում են, և եթե հարկ լինի՝ կդրվեն շրջանառության մեջ։ Այնպես որ, ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ «զոհը» լինելու է Ալիկ Սերգեյիչը։ Մասամբ դա է պատճառը, որ ոստիկանապետը սկսել է ավելի հաճախ երևալ, ավելի շատ խոսել և ավելի ժողովրդավար ներկայանալ»,- գրում է թերթը: