«Կինոշոկ-2011». «Ոսկե վազ»-ը գտավ իր տիրոջը
Նախօրեին տեղի է ունեցել ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 20-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Մրցույթի գլխավոր մրցանակին` «Ոսկե վազ», արժանացել է ռուս ռեժիսոր Սերգեյ Լոբանի «Շապիտո շուո» ֆիլմը:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 11-ին: Մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 14 ֆիլմ, այդ թվում նաև հայ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի «Թափառում» ֆիլմը:
Մրցույթի պաշտոնական կայքի փոխանցմամբ, լավագույն ռեժիսոր է ճանաչվել էստոնացի Սուլեև Կեեդուսը, լավագույն դերասանուհի` Նատալյա Արինբասարովան (Ղազախստան), լավագույն դերասան` Նուրժուման Իխտումբաևը (Ղազախստան) և Սերգեյ Պուսկեպալիսը (Ռուսաստան):
Կինոգետների ու կինոքննադատների հատուկ «Փիղ» մրցանակը տրվել է «Նամակ հրեշտակին» ֆիլմին: Հանձնվել են նաև այլ մրցանակներ այլ ծրագրերում հաղթած ֆիլմերին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են