Շվիդկոյն ասել է, որ իր համար պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, փոխանցում են նախագահի լրատվական ծառայությունից:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է Երևանում ողջունել Միխայիլ Շվիդկոյին՝ հատկապես Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների օրերին: Ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում երկուստեք կարևորվել է մշակութային կապերի պահպանումն ու անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, նաև՝ երկու երկրներում բարձր մակարդակով մշակութային միջոցառումների անցկացումը:
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Միխայիլ Շվիդկոյը շնորհավորել և բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, իր հայ բարեկամների կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները