«Սիթի տուր»-ն անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների համար
Երևանում զբոսշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմած «Սիթի-տուր» նախագիծը, ինչպես և խոստացել էր Երևանի քաղաքապետարանը, ծրագրի մեկնարկի առաջին օրերին անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 7-9-րդ դասարանի աշակերտների համար:
Ծրագրում ընդգրկված են նաև «Փյունիկ» հ/կ հաշմանդամ երեխաները: Եռօրյա տուրի առաջին փուլին մասնակցելու է 1134 աշակերտ, ովքեր տուրի ընթացքում բացօթյա ավտոբուսներով շրջելու են մայրաքաղաքի փողոցներում և ծանոթանալու են պատմամշակութային հուշարձաններին: «Աշակերտների համար «Սիթի-տուր» – ը ճանաչողական կարևոր նշանակություն կունենա: Այսպիսի էքսկուրսիան դպրոցականների համար նորություն է, հետևաբար առավել հետաքրքիր»,- համոզված է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Այսօր Երևանի 9 դպրոցների 380 աշակերտներ երկհարկանի ավտոբուսներով մեկ ժամ շրջել են Երևանում: «Սիթի-Տուրը» մեկնարկում է Մատենադարանի մոտից և ավարտվում նույն վայրում:
Հաջորդ «Սիթի-տուրը» դպրոցականների համար կանցկացվի սեպտեմբերի 23-ին և 26-ին, յուրաքանչյուր օր երեքական մեկնում երկուական ավտոբուսով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին