Հայաստանի և Ռուսաստանի թիմերի համար` անվտանգության լրացուցիչ միջոցառումներ
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականների անվտանգության համար Բաքվում լրացուցիչ միջոցառումներ կիրականացվեն:
«Այժմ Ռուսաստանի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում մերձմոսկովյան Չեխովում: Բաքու կմեկնենք սեպտեմբերի 23-ին: Ադրբեջանի մարզական ղեկավարության և բռնցքամարտի ֆեդերացիայի հետ պայմանավորվածության համաձայն` աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները մյուսներից առանձին կապրեն` քաղաքին մոտ գտնվող և հատուկ պաշտպանվող մարզաբազայում: Բանն այն է, որ ՌԴ ընտրանու կազմում հայկական ազգանունով երկու մարզիկ կա: Պատճառները պարզ են, դրանք քաղաքական բնույթ ունեն: Չնայած հայերի ու ադրբեջանցիների էթնոքաղաքական բախումների ժամանակն արդեն հետևում է, մենք որոշեցինք, այնուամենայնիվ, ռիսկի չդիմել»,- «Վես Սպորտի» թղթակցին ասել է ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Եվգենի Սուդակովը:
Ավելացնենք, որ Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգան նաև Դավիթ Հայրապետյանը (49 կգ) և Միշա Ալոյանը (52 կգ):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան