Ադրբեջանը 9 մլն դոլար կաշառք է տվել «Լոնդոն-2012»-ի 2 ոսկե մեդալի համար
Ադրբեջանը գաղտնի մի քանի մլն դոլար է հատկացրել Բռնցքամարտի համաշխարհային սերիային (WSB)` Լոնդոնում 2012 թ. ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալի համար: Այս մասին հայտնում է BBC-ն, որն այս տեղեկատվությունն ստացել է սեփական հետազոտության ընթացքում: Գործակալությունը նշել է, որ ոսկե մեդալների գնման փորձը հաստատել է WSB-ի ղեկավարը:
Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայում, որի հովանու ներքո են անցկացվում WSB-ի մրցաշարերը և որը նաև Օլիմպիադայի կազմակերպիչ է, նշել են, որ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան 9 մլն դոլար է փոխանցել WSB-ի հաշվեհամարին, սակայն հերքել են, որ այդ գումարները նախատեսված են եղել 2012 թ. օլիմպիական մրցաշարի համար:
AIBA-ի փաստաբաններն այդ մեղադրանքն արդեն անվանել են «չափազանց ոչ ճիշտ»: Նույն տեսակետին է նաև AIBA-ի ղեկավար Չինգ Կուո Վուն, ով BBC-ի թղթակցին ասել է, թե մեղադրանքները «սուտ են ու ծիծաղելի»` ավելացնելով, որ WSB-ի գործունեությունը թափանցիկ է:
Չինգ Կուո Վուն ընդգծել է նաև, որ AIBA-ն չի հանդուրժում կոռուպցիան և մոտ ժամանակներս առանձին հետազոտություն կանցկացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան