«Մենք այստեղ եկել ենք մասնագետ գտնելու նպատակով». Թուրք ռեկտորը` «Բրյուսովում»
Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզաբանական Համալսարան (ԵՊԼՀ) էին այցելել Թուրքիայի Էդիրնե քաղաքի Թրակիայի համալսարանի ռեկտոր Էնվեր Դուրանը, համասարանի երկու աշխատակից և Ստամբուլում գործող Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Քրիստիանե Հիբը:
Հյուրերը, հանդիպելով համալսարանի ղեկավարության հետ, քննարկեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այնուհետև պատասխանեցին բուհի ուսանողների և լրագրողների հարցերին:
Նշենք, որ ԵՊԼՀ –ի երկու ֆակուլտետներում 2010թ. սեպտեմբերից սկսած դասավանդվում է թուրքերեն` որպես 2-րդ և 3-րդ օտար լեզու:
Էնվեր Դուրանը նշեց, որ արդեն 4 տարի է, ինչ Թրակիայի համալսարանում գործում է հայագիտության ամբիոն, սակայն ուսանողների ընդունելություն դեռևս չի կատարվում: Պատճառն այն է, որ համալսարանում չկան համապատասխան դասախոսներ:
«Մենք այստեղ եկել ենք մասնագետ գտնելու նպատակով», - ասաց Դուրանը:
Այն հարցին, թե որն է թուրքական համալսարանում հայոց լեզվի և գրկանության ամբիոն բացելու նպատակը, Դուրանը նշեց. «Մեր համալսարանում դասավանդվում են բազմաթիվ օտար լեզուներ` անգլերեն, գերմաներեն, բալկանյան լեզուներ, այս տարվանից ռուսերեն և ռումիներեն և այլն: Միակ բացթողումը հայերենն է, և մենք ուզում են լրացնել այդ բացը»:
Բացի այդ Դուրանը, շեշտելով, որ Թուրքիայում ապրում են մեծ թվով հայեր, հավելեց. «Ազգերը չպետք է մոռանան իրենց լեզուները: Մենք ապրում ենք գլոբալիզացիայի դարաշրջանում: Կարող են փոխվել սահմանները, կարող են փոխվել ղեկավարները, իսկ մայրենի լեզուն մնայուն է»:
Դուրանի կարծիքով, եթե հայերն ու թուրքերը մեկմեկու լեզու իմանան, ավելի հեշտ կկարողանան վերացնել առկա պատնեշը և բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով:
Դուրանը նշեց նաև, որ այս պահին իրենք ուսումնասիրում են Երևանում իրենց առաջարկված 3 դասախոսների թեկնածությունները: Հրավիրյալ դասախոսի աշխատանքանյին պայմաններին անդրադառնալով` Էնվեր Դուրանը հավաստիացրեց, որ դասախոսը կապահովվի այնպես, ինչպես շարքային թուրք պրոֆեսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին