Քաղաքական 22:15 23/09/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ-ում

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայում:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ:

«Պարո՛ն Նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Նախ շնորհավորում և ամենայն հաջողություն եմ մաղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ պարոն Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում Շվեյցարիայի ներկայացուցիչ պարոն Դայսին` 65-րդ նստաշրջանը կառավարելու համար:
Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից կրկին շնորհավորում եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` բարձր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ուզում եմ հատուկ արժևորել այս նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների թեմայի ընտրությունը և կարևորել միջնորդական առաքելությունների նշանակությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման ու ռազմական զարգացումների կանխարգելման միջոց:
Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային և տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղության և անվտանգության պահպանման, խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման գործում:
Այս առումով հարկ է շեշտել տարածաշրջանային կազմակերպությունների ներգրավվածությունը, որոնք միջնորդական առաքելությունների բնագավառում կուտակել են հսկայական փորձառություն, խորությամբ են տիրապետում տեղի քաղաքական, մշակութային և ռազմական իրողություններին: Միջնորդական գործունեության հաջողությունը պայմանավորված է նաև հստակորեն ձևակերպված լիազորություններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Կցանկանայի մատնանշել ևս մի կարևոր գործոն՝ հակամարտությունների սրացման և ռազմական գործողությունների վերսկսման կտրվածքով միջնորդական առաքելությունների կանխարգելիչ գործունեությունը: Միջնորդական գործու-նեության այս կողմը երբեմն անտեսվում է, բայց միջազգային խաղաղության և կայունության պահպանման առումով այն ունի ոչ պակաս կարևորություն, քան միայն վիճահարույց խնդիրը լուծման հանգեցնելը:

Պարո´ն Նախագահ,
Երեք տարի առաջ, պատիվ ունենալով խոսելու այս ամբիոնից, ես նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացմանը 21-րդ հարյուրամյակի պայմաններում: Այսօր մենք ականատես ենք այս անքակտելի իրավունքի իրացման նոր օրինակների:
Ցանկանում եմ շնորհավորել Միավորված ազգերի կազմակերպության նորընտիր՝ 193-րդ անդամին՝ Հարավային Սուդանի Հանրապետությանը: Նրա ճանապարհը մինչև այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժվարին, սակայն Հարավային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտա¬հայ¬տությամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել են այս դահլիճում ներկա` ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ-պետություններ:
Միևնույն ընտրությունը երկու տասնամյակ առաջ կատարել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և արյան գնով նվաճելով իր ազատ ապրելու իրավունքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չեն կարող բանակցող կողմերի փոխարեն համաձայնություն կայացնել:
Փոխհամաձայնության հասնելու Ադրբեջանի ցանկության բացակայությունը, նրա որդեգրած «ամեն ինչ կամ պատերազմ» կեցվածքը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել բանակցություններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրության բարձր մակարդակի հորդորներին, վերջին՝ կազանյան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը՝ մերժելով նախորդ փուլերում ձեռք բերված համաձայնությունները և փորձելով փաստացիորեն ձախողել բանակցային գործընթացը:
Բաքուն հայատյացությունը դարձրել է պետական քարոզչություն՝ հասցնելով այն առավել քան վտանգավոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում են նաև ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային մասնագիտացված կառույցները: Առավել վտանգավոր է, երբ հայատյաց գաղափարները խորանում են ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մեջ` վտանգելով նաև խաղաղ գոյակցության ապագան:
Մերժելով ու ոչնչացնելով ամեն հայկականը` Բաքուն համառությամբ շարունակում է բոլոր մակարդակներով և ամենուր, այդ թվում և այստեղ՝ ՄԱԿ­ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային և սեփական հանրությանը շարունակում է ներարկել, այսպես կոչված, «հայերի վայրագությունների», մասնավորապես՝ անչափահաս երեխաների սպանության մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմությունները հորինվում և տարածվում են շատ պարզունակ և, միևնույն ժամանակ, ցավալի տրամաբանությամբ. այդ տրամաբանությունը հետևյալն է` հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կուլ կտան Հայաստանի նկատմամբ այս սև «փիառ»-ի խայծը, և դա արդեն իսկ օգտակար է:
Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով և մասնավորապես ՌԴ նախագահի անմիջական միջնորդությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ հստակ ձևակերպվել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտությունը: Նշված փաստաթղթերում առկա է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված միջազգային հանրության շարունակական առաջարկները:
Ավելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանու¬թյունն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել են, հաճախակի են դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում են անմեղ մարդկանց կյանքեր խլել: Եվ դա արվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը:

Պարո´ն Նախագահ,
Այս վեհաժողովի շրջանակներում, ի թիվս մեր ժամանակի թերևս ամենակարևոր և անհապաղ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ քննարկումների, երեկ տեղի ունեցավ Դուրբանի հռչակագրի 10-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպումը, որը մեկ անգամ ևս ամրագրեց անհանդուրժողականության, ռասիզմի, ռասայական խտրականության և այլատյացության բոլոր դրսևորումների վերացման անհապաղ անհրաժեշտությունը:
Ցավոք, մեզ՝ հայերիս համար այդ երևույթները սոսկ իմ կողմից քիչ առաջ հիշատակած դրսևորումներով չէ և սոսկ այսօր չէ, որ ծանոթ են: Որպես ռասիզմի և այլատյացության ծայրահեղ դրսևորումը՝ ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Ռասիզմի և այլատյացության վերացումն ու հանդուրժողականության արմատավորումը կարող է դառնալ իրապես գործուն մեխանիզմ, եթե ուղեկցվի պատասխանատվության հստակ սահմանումով: Անպատժելիությունը, պատասխանատվությունից խուսափումը ծնում են նորանոր հանցանքներ, ուստի մեր՝ միջազգային հանրության պարտքն է ժամանակին նկատել և դատապարտել անհանդուրժողականության ցանկացած, առավել ևս ծայրահեղ դրսևորում:
Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած ցեղասպա¬նությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ երկրների, խորհրդա¬րանների, միջազգային կառույցների, ցեղասպանագետների հանրության կողմից: Ինչը, ցավոք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետության մասին, որը շարունակում է վարել մարդկության հանդեպ իրականացրած այս ոճրագոր¬ծության ժխտման քաղաքականություն:
Մենք միանշանակորեն ողջունում ենք միջազգային հանրության մեջ արմատավորված հստակ կեցվածքը, որը բացառում է ցեղասպանության և մարդկության դեմ իրականացրած այլ հանցագործություններ կատարողների նկատմամբ որևէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորությունը:
Առանց ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթություններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողությունները ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով:
Հայոց ցեղասպանության մասին խոսելիս չեմ կարող չհիշատակել այս տարի նշվող մեկ կարևոր հոբելյան՝ փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Մեծ հումանիստը մեր ժողովրդի դժվարագույն տարիներին անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ նպաստելով ցեղասպանությունից փրկված, հայրենազրկված հայության բեկորների վերապրելուն: Նանսենյան անձնագիր կրողները հաստատվեցին աշխարհի բազում երկրներում, ոտքի կանգնեցին՝ սեփական նպաստը բերելով իրենց ապաստանած երկրների ու ժողովուրդների զարգացմանը:
Կարծում եմ` բարոյականության իրենց պատկերացումը «ռեալպոլիտիկի» դաժան աշխարհում առաջ մղող նման հզոր անձնավորությունների շնորհիվ է, որ միջազգային հարաբերություններում արդարությունը և պետությունների իրավա-հավասարությունը դարձել են կատեգորիաներ:

Պարո´ն Նախագահ,
2008 թվականին այս նույն ամբիոնից հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան- ­Թուրքիա կարգավորման գործընթացը և որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի և անորոշության մթնոլորտը: Եվ թեև մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:
Այսօր կայուն զարգացմանը նվիրված Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք, կյանքի կոչել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները` Հարավային Կովկասը համագործակցության ու բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար:
Անվտանգության ու զարգացման փոխկապակցվածությունը վերացական հասկացություն չէ մեր տարածաշրջանի համար, որտեղ տնտեսական համագործակցությունն ու միջազգային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրումը խոչընդոտվում են ապօրինի շրջափակումներով և տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի արգելափակումով:
Նման մոտեցումները, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքի հրահրումը ոչ միայն վտանգավոր են տարածաշրջանի ժողովուրդների համար, այլև շարունակում են խլել կայուն զարգացում ապահովելու համար խիստ անհրաժեշտ ռեսուրսները:
Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:
Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր և կայուն կամուրջ:
Պարո´ն Նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետությունը նշեց իր 20-ամյա հոբելյանը: 1991 թվականի սեպտեմբերին Հայաստանը վերականգնեց իր անկախությունը` հասնելով հայ ժողովրդի երազանքի իրականացմանը և վերստին միանալով միավորված ազգերի ընտանիքին:
Պատմության տեսանկյունից 20 տարին գուցե և փոքր ժամանակահատված է, սակայն ներկա սերնդի համար դա մեծ փոփոխությունների, անկախ պետականության կայացման և աշխարհում իր տեղի ու դերի ընկալման խորհուրդն է ունեցել: Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից իմ երախտագիտության խոսքն եմ հղում բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ում օժանդակությունը վայելել ենք մեր 20-ամյա կայացման և պետականաշինության ճանապարհին:
Ազատություն, խաղաղություն և ժողովրդավարություն` սա է մեր ընտրությունը, և մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Այսօր մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պետական շինարարության լայնածավալ ծրագիր: Զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների, իրավական պետության և ազատական տնտեսության կայացման ուղղությամբ: Շատ բան մեզ հաջողվել է, շատ բան դեռ ունենք անելու, բայց մի բանում ավելի քան համոզված ենք` ճանապարհը, որով ընթանում ենք, իսկապես ճիշտ ճանապարհ է և այլևս հետդարձ չունի:

Պարո´ն Նախագահ,
Ուղիղ մեկ տասնամյակ առաջ Միավորված ազգերի կազմակերպության նստավայր Նյու Յորքը տեսավ մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնություններից մեկը` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Հայաստանն անվերապահ սատարում է և իր գործուն մասնակցությունն է բերում միջազգային հանրության հակաահաբեկչական պայքարին, ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնու¬թյուններին, անում և պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի մեր աշխարհը դառնա առավել խաղաղ ու ապահով:
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ապահովման և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու գործին` լինեն դրանք խաղաղապահ առաքելություններ, բնական աղետների հետևանքների վերացում, բնապահպանական խնդիրներ, թե ահաբեկչության, ռասիզմի, անհանդուրժողականության դեմ պայքար: Մեր այդ մղումն ու ցանկությունն այս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք նաև գործով ու պատրաստ ենք նույնը անել նաև այսուհետ:
Շնորհակալ եմ»:

Նշենք, որ ՄԱԿ ԳԱ ընթացիկ 66-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների թեման է «Միջնորդության նշանակությունը վեճերի խաղաղ կարգավորման հարցում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}