Հայուհին «Հեռացի՛ր Հոլանդիայից» փախստականներին նվիրված հեռուստաշոուի հաղթող է ճանաչվել
Հոլանդիայում հեռուստատեսային շոու է ցուցադրվել, որում երկրում անօրինական կարգավիճակ ունեցող 5 փախստականներ մրցել են 4000 եվրո մրցանակի համար: «Spiegel-Online»-ի փոխանցմամբ, «Հեռացի՛ր Հոլանդիայից» շոուի մասնակիցները պետք է երգեին հոլանդական ազգային երգեր, պանրից կտրեին Հոլանդիայի քարտեզի ուրվագիծը, պատասխանեին երկրին նվիրված հարցերի և այլն:
Տեղեկատվության համաձայն, հաղորդմանը մասնակցության իրավունք են ունեցել միայն այն փախստականները, ում արդեն իշխանությունները մերժել էին կարգավիճակ տրամադրելու հայցը:
Շոուի եզրափակիչ հատվածում հայուհի ոմն Կուրդինա Գուլիստյանը ավելի ճարպիկ է գտնվել Չեչնիայի ներկայացուցիչ Սաբինա Կաջիևայից և հաղթող ճանաչվել:
Հաղոդրման վերջում հաղորդավարուհին հայուհուն է հանձնելով գումարով ճամպրուկն ու հաջողություն մաղթել նրան «նոր կյանքում` իր հայրենիքում, ուր նրան շուտով կուղարկեն»: