«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել Հայաստանում կիբեռխաղերի զարգացմանը
Edge Gaming ընկերությունը, «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ, հայտարարում են ESWC (Electronic Sports World Cup) կիբեռսպորտի միջազգային առաջնության ընտրական փուլի անցկացման մասին: Մրցումները կանցկացվեն FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձևերում. առաջնությունն անցկացվում է 2 փուլով` սեպտեմբերի 24-25 Nexus համակարգչային ակումբում Pro evolution soccer 2011 և FIFA 11 ձևերով և հոկտեմբերի 1-2 Congress հյուրանոցում Counter-Strike և Call of Duty ձևերով. FIFA 11 խաղային մարզաձևում լավագույն 2 խաղացողներ կստանան գլխավոր մրցանակ` Ֆրանսիայում կայանալիք ESWC քարորդ եզրափակիչի ուղեգրեր:
Հայաստանում ESWC առաջնությանը մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն www.edge.am կայքում:
«Մեր ընկերության համար կիբեռխաղերի առաջնություններին սատարելը` ևս մի հնարավորություն է աջակցելու հայ երիտասարդների բազմակողմանի զարգացմանը: Համակարգչային նոր տեխնոլոգիաների զարգացմամբ ի հայտ է գալիս շփվելու նոր մշակույթ, երիտասարդները հետաքրքրվում են տեխնիկական առաջընթացի արդիական միտումներով, և համակարգչային սպորտը` բացառություն չէ: Վստահ եմ, որ ինտերնետի տարածմանը զուգահեռ Հայաստանում կբարձրանա նաև կիբեռխաղերի հանդեպ հետաքրքրությունը, իսկ մեր երիտասարդները կզբաղեցնեն պատվավոր տեղեր համաշխարհային առաջնությունների հաղթողների շարքում», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես, իսկ միջոցառումը լուսաբանում են առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 500 թղթակից: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան