Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 100-ից ավելի մասնագետներ հավաքվում են Երևանում
Սեպտեմբերի 26-ին ԳԱԱ նախագահությունում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), իր աշխատանքերը կմեկնարկի «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողով:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը: CSIT-2011-ին կմասնակցեն մոտ 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և Լատվիայից: Սեպտեմբերի 27-ից մինչև 30-ը գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում (Պարույր Սևակի 1):
CSIT-2009 միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը` ՀՀ կառավարության, «Սինոփսիս» Հայաստան LTD-ի, «Յունիկոմպ» CJSC-ի, «Հայլինք» JSC-ի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության, «Արմինկո» ընկերության, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան