ԵՊՀ-ն կհամագործակցի 8 ավագ դպրոցների հետ
Այսօր Երևանի պետական համալսարանը պայմանագրեր կկնքի Երևանի ևս երեք ավագ դպրոցների` N 29, N 190, N 198 հետ: Այս մասին հայտնեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Դեռևս մայիս ամսին Երևանի պետական համալսարանը պայմանագրեր է կնքել Երևան քաղաքի 5 ավագ դպրոցների (Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, N 114, N 139, N 148, N 184 ավագ դպրոցներ) հետ, ըստ որի` այդ դպրոցներում հիմնվել են նպատակային դասարաններ (հոսքեր):
Երևանի պետական համալսարանը, պայմանագրի համաձայն, պարտավորվում է նպատակային դասարաններում ուսումնառության կազմակերպման նպատակով անհրաժեշտության դեպքում դպրոցներին ապահովել առարկայական ծրագրերով: Դասավանդելու համար համալսարանը կտրամադրի համապատասխան մասնագետներ:
Ըստ պայմանագրերի` ավագ դպրոցները պետք է կազմակերպեն հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ դպրոցի աշակերտների և ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի միջև:
ԵՊՀ-ն հնարավորություն կընձեռի նաև ավագ դպրոցների ուսուցիչներին մասնակցելու ԵՊՀ-ում կազմակերպվող գիտաժողովներին և սեմինարներին, իսկ դպրոցների` բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար կսահմանվեն անվանական կրթաթոշակներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում