Հայաստանում նշվելու է Լեզուների եվրոպական օրը
Սեպտեմբերի 26-ը Լեզուների եվրոպական օրն է: Ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում, այդ օրը կազմակերպվելու են միջոցառումներ:
ԵՊԼՀ -ում համալսարանի անձնակազմի և ուսանողության ջանքերով կազմակերպվելու է Լեզուների եվրոպական օրվան նվիրված ամենամյա մեծ տոնակատարություն, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա մտովի տեղափոխվել օտար երկրներ: Նույն օրը համալսարնի Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմակերպում է Լեզուների Եվրոպական օրվան նվիրված «Օտար լեզուների ուսուցման օպտիմալացումը բազմալեզվության պայմաններում» թեմայով գիտաժողով:
Սեպտեմբերի 27-ին ԵՊԼՀ գրադարանի դահլիճում Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը կազմակերպում է Լեզուների Եվրոպական օրվան նվիրված «Մենք հարուստ ենք լեզուներով» թեմայով գիտաժողով:
Նշենք, որ 2001-ը Եվրախորհուրդն ու Եվրամիությունը հայտարարել էին լեզուների եվրոպական տարի: Եվ հենց 2001 թվականին եվրոպական այդ երկու կառույցները սեպտեմբերի 26-ը հայտարարել են Լեզուների Եվրոպական օր:
Եվրոպական ինստիտուտներում պաշտոնապես անցնում են հետևյալ լեզուները` անգլերեն, հունարեն, իռլանդերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, նիդեռլանդերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, ֆիներեն, ֆրանսերեն, շվեդերեն և էստոներեն: Քմբրիջյան Լեզուների հանրագիտարանի տվյալներով աշխարհում այսօր կան 6000-ից ավելի լեզու:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին