Արևմուտքը չի օժանդակել ՀԱԿ-ին և չի էլ օժանդակելու
Անդրադառնալով երեկ կայացած ՀԱԿ հանրահավաքին` «Голос Армении»-ն նկատում է, որ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրեց Արևմուտքին 2008թ-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ ճանաչելու համար: «Արևմուտքի և ԱՄՆ-ի դեմ ուղղված տերպետրոսյանական մեղադրանքներից պարզ դարձավ, որ Արևմուտքը չի օգնել նրանց և չի էլ պատրաստվում օգնել: Երբ երեկ հանրահավաքի բեմահարթակից Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց «Սկսվել է», հանրահավաքին ներկա գտնվողների զգալի մասն այդպես էլ չհասկացավ, թե ինչն է սկսվել, երբ և ինչու»,-գրում է թերթը` նշելով, որ ՀԱԿ-ը սկիզբ է դրել «բաժակի մեջ փոթորիկ սարքելու» քաղաքականությանը: