Ոստիկանապետի պատվին փողոց է անվանակոչվել
«Հրապարակի» փոխանցմամբ` Արտաշատի Կանաչուտ գյուղի փողոցներից մեկն անվանակոչված է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունով:
Թերթը տպագրել է Կանաչուտի փողոցներից մեկում փակցված ոստիկանապետի ազգանվան ցուցականի լուսանկարն ու գրել. «Գոնե այնքան գրագետ լինեին, որ տառասխալներ թույլ չտային` ոստիկանապետի ազգանվան անգլերեն տարբերակում «ս»-ի փոխարեն «ռ» է գրված `«Alik Sargryan Str.»:
Թերթն, ի դեպ, տեղեկացնում է, որ ոստիկանապետի գլխին կուտակված սեւ ամպերը ցրվում են, եւ նա հավանաբար կշարունակի պաշտոնավարել: