Ալիկ Սարգսյան. «Մարգար Օհանյանի արածը ներելու բան չէ»
«Ժամանակ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի քրգործի ընթացքին` ասել է. «Բենզինի մասով ասեմ, որ դրա համար քրեական գործ է հարուցված, և ցավում եմ, որ կապված էր Մարգար Օհանյանի հետ: Շատ ցավում եմ։ Մեր հարաբերությունների մասին բոլորը գիտեին: Նորմալ ընկերական, մարդկային հարաբերություններ էին:
Մարգար Օհանյանը արդեն գիտեր, որ քննություն է տարվում: Մինչև իր ձերբակալումը պնդում էր, որ ինքը կապ չունի: Մի անգամ եկավ ինձ մոտ և խնդրեց` թե` «Այսպիսի ինֆորմացիա ունե՞ք, ես խնդրում եմ`ստուգեք. ուրեմն, ես էլ եմ խաբված, ինձ էլ են խաբել, ես էլ եմ վիրավորված: Ստուգեք, մեղավորներին պատժեք»։ Նա այդպես էր ասում մինչև իր ձերբակալությունը: Հիմա չգիտեմ` ինչ կասի, բայց նա մինչև վերջին պահը հրաժարվում էր: Ես ոչ թե դրանով ինչ-որ բան եմ ակնարկում, որ եթե իմանայի ինքն էր` կներեի, ո՛չ, դա ներելու բան չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում