Թուրքիան բռնագրավել է զինամթերք տեղափոխող սիրիական նավ
Թուրքիայում բռնագրավել են Սիրիայի դրոշով ընթացող ու զինամթերք տեղափոխող նավ:
Այս մասին, «ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Վարչապետը չի մանրամասնել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել միջադեպը, սակայն նշել է, թե զինամթերքի առաքումը դեպի Սիրիա Թուրքիայի տարածքով այսուհետ ևս կանխվելու է:
Թուրքական իշխանություններ գործողությունների վերաբերյալ սիրիական կողմի արձագանքը դեռևս չի հետևել:
Նշենք, ԳԱ նստաշրջանին իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, թե դադարեցնում է քաղաքական շփումները Սիրիայի իշխանությունների հետ, վերջիններիս կողմից հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելու համար: