Աշոտյանը կմեկնի Գերմանիա
Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և Բավարիայի կրթության նախարարության հրավերքով սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:
Պատվիրակության կազմում են «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ.Սարգսյանը և Հայաստանի պետական ագրարային համալսարանի /ՀՊԱՀ/ ռեկտոր Ա. Թարվերդյանը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցելության ընթացքում նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթության և գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև Բավարիայի պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և ՀՊԱՀ-ի միջև 2000 թվականից ձևավորված համագործակցության արդյունքները` կապված ՙԱգրարային մենեջմենթ՚ մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնությունում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցության շարունակության ու ընդլայնման հետ:
Բավարիայի օրենսդիր և գործադիր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցության, ինչպես նաև հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա