Սեզարիա Էվորան վատառողջ է. նա լքում է բեմը
Հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան, որը առողջական ծանր վիճակի պատճառով հետաձգել է առաջիկայում ծրագրված բոլոր համերգները, այդ թվում` երևանյան համերգը, որոշել է դադարեցնել իր էստրադային կարիերան, փոխանցում է «Ֆրանս-պրես» գործակալությունը:
«Առողջության հետ կապված նոր խնդիրները սրտի հատվածում վիրահատական միջամտության պատճառ են դարձել, որոնք նա ստացել է նախորդ տարիներում: Փարիզում երգչուհուն հսկող բժիշկները խորհուրդ են տվել հետաձգել առաջիկայում ծրագրված համերգային շրջագայությունը: Խորհրդակցելով մենեջերի ու պրոդյուսերի հետ, Սեզարիան որոշել է դադարեցնել կարիերան», -նշվում է Lusafrica-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մի քանի Grammy-ի արժանացած, Ֆրանսիայում հեինակավոր Vitoire de la Musique մրցանակի դափնեկիր, Պատվո Լեգիոն մրցանակակիր Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թվականի օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեում: Իր առաջին ալբոմը` Distino di belta անվանումով երգչուհին թողարկել է 1987-ին, երբ 45 տարեկան է եղել:
Նշենք, որ Էվորայի երևանյան համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 29-ին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, չեղյալ է հայտարարվել հենց նրա առողջական ծանր վիճակի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները