Հայտնաբերվել է Գոյայի անհայտ կտավը
Բելգիացի գիտնականները հայտնաբերել են Ֆրանցիսկո Գոյայի նախկինում անհայտ նկարը: Ուշագրավ է, որ այդ ստեղծագործությունը հայտնաբերվել է Գոյայի մեկ այլ՝ «Դոն Ռամոն Սատուեի դիմանկարը» աշխատանքի վրա: Թաքնված պատկերը հայտնաբերելու համար կտավը ուսումնասիրել են ռենտգենային սպեկտրոմետրիայի մեթոդով:
Հայտնաբերված կտավում ֆրանսիացի մի գեներալ է, որը ուսումնասիրողների ենթադրությամբ կարող է Նապոլեոն Բոնապարտի եղբայր Ժոզեֆը լինել: Գոյան դոն Ռամոնի նկարը ստեղծել է 1823 թվականին, գիտնականները կարծում են, որ ներկի շերտով ծածկված նախկին նկարը 1809 -1813 թվականների գործ է: Թանգարանային աշխատողների կարծիքով, մեկ նկարի վրա մյուսը նկարելու Գոյայի որոշումը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները