Այսօրվանից բոլոր մարզպետարանների կայքէջերը հասանելի են ընթերցողներին
Այսօրվանից բոլոր տասը մարզպետարանների պաշտոնական կայքէջերը հասանելի են ընթերցողներին: Դրանց պատրաստմամբ զբաղվել է Հայաստանյան շուկայում հայտնի «Helix Consulting» ընկերությունը: Նոր կայքերը պատրաստվել են ՏԿՆ նախաձեռնությամբ` "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
Այսօր կայքերի շնորհանդեսը կայացել է Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում, որին ներկա են եղել տարածքային կառավարման հարցերի փոխնախարար Վաչե Տերտերյանը, վերոհիշյալ ընկերությունների ներկայացուցիչներ:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Helix Consulting» ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը նշեց, որ նախկինում մարզպետարանները ունեցել են կայքէջեր, սակայն դրանց մի մասն ուղղակի ֆիզիկապես հասանելի չի եղել, բոլոր կայքերի տառատեսակը «յունիքոդ» չի եղել, կայքերը հասանելի չեն եղել որոնողական համակարգերին, աշխատակիցներից էլ բովանդակության թարմացնելու համար պահանջվել են տեխնիկական գիտելիքների իմացություն:
Այժմ խնդիրները լուծված են, բոլոր մարզպետարանների կայքերը միատեսակ են, ընթեռնելի, տարբեր բաժիններով, դեպի սոցիալական ցանցեր նյութերի արտահանման հնարավորությամբ, միացված են ներքին փաստաթղթաշրջանառության համակարգին, պարունակում է մարզի կազմում ընդգրկված համայնքների մասին տեղեկություններ:
Բնակիչները կարող են առցանց նամակ, դիմում հղել, հետևել իրենց դիմումի ընթացքին, ինչպես նաև բաժանորդագրվելու միջոցով ստանալ կայքում տեղադրվող նորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին